<<Անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է ժամանակը ճիշտ օգտագործել>>

 

 

Ինչպես ասում է մեր պատմության հերոսը չկան անհնարին բաներ, ուղղակի պետք է ճիշտ օգտագործել ժամանակը: Կարծում եմ՝ հենց այս սկզբունքն է նրան ուղղորդել դեպի ավելի լավը դառնալու գաղափարը, քանի որ առանց այդ ձգտման մենք այժմ չէինք ունենա նոր, բայց շատ խոստումնալից կրթական մի կենտրոն, որն իր շուրջը հավաքեց տասնյակ ուսանողների, տեղի և մայրաքաղաքի լավագույն մասնագետների: Եվ այս ամենի հեղինակը 22 ամյա մի երիտասարդ էր, ով ջանք ու եռանդ չխնայեց երիտասարդների համար ստեղծել լավագույն պայմանները՝ ընտրելու մրցունակ մասնագիտություն և հասնելու իրենց նպատակին: Այսօր կծանոթանանք Գյումրու Տեխնո-Կրթական Ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Կարեն Նիկողոսյանի հաջողության պատմությանը:

Կարեն Նիկողոսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 22-ին Գյումրիում: Մանուկ հասակում նա երազում էր դառնալ բժիշկ, բայց ինչպես պարզվեց հետագայում նրա ճանապարհը այլ ուղղությամբ պետք է ընթանար: Ինչպես ինքն է պատմում, դպրոցում լավ աշակերտ է եղել: Ուսումնասիրած առարկաներից սիրելիների շարքին են դասվել մաթեմատիկան ու անգլերենը և, կարծում եմ, հենց այս փաստն էլ եղել է առաջին նշաններից մեկը թե ինչպիսի մասագիտություն պետք է ընտրի հետագայում:

Դպրոցն ավարտելուց հետո, որպես առաջին մասնագիտություն Կարենն ընտրեց տնտեսագիտությունը: Բակալավրում ուսունասիրել է բիզնեսի կառավարման ոլորտը, որն էլ հենց կազմեց այժմ գործող կրթական կենտրոնի հաջող գործունեության ամուր հիմքը: Հետագայում ուսումնասիրելով շուկան նա հասկանում է, որ միայն այդ մասնագիտությամբ չի կաղողանա ամբողջությամբ իրացնել իր մեջ եղած պոտենցիալը և որոշում է խորանալ ծրագրավորման մեջ: Աշխատանքային առաջին քայլերը Կարենն արել է Ջիթեք Սոլուշնս ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորման թիմի ղեկավար:

Տեխնո-Կրթական ակադեմիային ստեղծման գաղափարը Կարենի մոտ ծնվեց այն ժամանակ, երբ նա զգաց, որ աշխատաշուկայում կա որակյալ մասնագետների պահանջարկ: Նրա գնահատմամբ, ներկայումս ծրագրավորմամբ զբաղվելն ամենահարմար ու հետաքրքիր զբաղմունքներից մեկն է ՀՀ-ում, քանի որ ոլորտը զարգանալու տենդենցներ ունի:

Մեկ հետաքրքիր փաստ ակադեմիայի մասին․ ակդեմիան ստեղծվել է գրեթե զրոյական սկզբնական կապիտալով: Հիմնադրի միակ կապիտալը իր մասնագիտական գիտելիքներն էին:

Կարենի պնդմամբ ծրագրավորող դառնալու համար մեծ և գերբնական ունակություններ պետք չեն: Անհրաժեշտ է միայն շատ աշխատասիրություն, համառություն, համբերություն և սովորելու մեծ ցանկություն, իսկ մնացածը երկրորդական են: Յուրաքանչյուր մարդ ցանկության դեպքում կարող է դառնալ այս ոլորտի մասնագետ, ուղղակի շատ ժամանակ է պետք հատկացնել:

Ակադեմիայի հաջորդ քայլը լինելու է լայնամասշտաբ ընդլայնումը, որի արդյունքում կենտրոնի գործունեությունը բացի Գյումրիից տարածում կգտնի այլ քաղաքներում ևս և հաջողության դեպքում նաև դուրս կգա Հայաստանի սահմաններից:

Այժմ կրթական կենտրոնի հիմնական նպատակներն են ապահովել 100% զբաղվածություն ակադեմիայի ուսանողների համար, և ստեղծել մի ծրագիր, որը կկարողանա լայն տարածում գտնել ամբողջ աշխարհում:

 

Եվ իրոք որ անհնարին ոչինչ չկա: Կա նպատակ, որին հասնելու համար պետք է միայն հավատալ սեփական ուժերին, ինչպես դա արեց Կարեն Նիկողոսյանը: Նա չուներ ոչինչ, բացի գիտելիքներից, իսկ այժմ՝ կես տարի անց, արդեն ունի մի քանի տասնյակ ուսանողներ և հանրապետության մասշտաբով բարձր որոկովորում ունեցող մասնագետներով հագեցած կրթական կենտրոն:
Հավատարիմ մնացեք Ձեր նպատակներին, և համոզված եղեք՝ Դուք եք Ձեր ապագայի կերտողը: Ինչպես ասում են՝ պետք է աշխատել այն ժամանակ, երբ մյուսները հանգստանում են: Հավատացեք՝ այդ ժամանակ Ձեր բոլոր երազանքները իրականություն կդառնան:

 

 

Share on FacebookShare on Google+Tweet about this on TwitterShare on LinkedIn